ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրի ներսում ծավալված բռնությունները, ռեպրեսիաները անմիջական կապ ունեն երկրի սահմաններին սպասվող, արդեն սկսված և շարունակվող նոր զիջումների հետ։
Դրա ձեռագիրն է՝ անճոռնի և հողհանձնողական, ներսում բզբզում է և խառնակչություն գցում, դրսում՝ թշնամու ցանկություններն է բավարարում, քո հայրենիքի, քո հայրենի գյուղի, քաղաքի, երկրի ու պետության հաշվին։
Սրբազան պայքարը պետք է հաջողի և երկիրը պետք է ազատագրվի, այլ հարց չպետք է քննարկվի։
Երկիրը պետք է փրկել ցանկացած գնով․․․»։