ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+32 °C
«Բոլոր ակտիվ փուլերում իշխանությունը նրան մեկուսացնելու որոշումներ է ընդունել»․ Տիգրան Աբրահամյան
13:06, 16.06.2024 | mamul.am
3015 | 0

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին ևս կալանավորեցին: Գերասի համար սովորական վիճակ է` բոլոր ակտիվ փուլերում քաղաքական իշխանությունը նրան մեկուսացնելու որոշումներ է ընդունել, սա էլ բացառություն չեղավ:
Իրավապաշտպանները երեկվանից օպերատիվ կերպով տեղեկություններ են փոխանցում կալանավորվող քաղաքացիների մասին:
Իրավապահ ողջ համակարգը գործի է դրվել` հասարական ճնշումների հերթական ալիքն ապահովելու և փողոցային պայքարը կանգնեցնելու համար:
Ծեծուջարդ, հայհոյանքներ, ահաբեկումներ, ազատազրկումներ` ահա սա է այն հիմնական գործիքակազմը, որն աջուձախ կիրառվում է մեր հասարակության դեմ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր