Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան առավոտյան հայտարարել էր, որ Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի վերաբերյալ հռչակագրի տեքստը պատրաստ է, հաշվի են առնվել Կիևի սկզբունքային դիրքորոշումները։ «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ, փաստաթուղթը ստորագրել են 92 երկրներից 80-ը, սակայն Հայաստանը, Բահրեյնը, Բրազիլիան, Սուրբ Աթոռը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Լիբիան, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան, Սլովակիան, Հարավային Աֆրիկան, Շվեյցարիան, Թաիլանդը և Արաբական Միացյալ Էմիրությունները չեն ստորագրել այն։ |