ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+28 °C
Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը
16:24, 16.06.2024 | mamul.am
4000 | 1

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան առավոտյան հայտարարել էր, որ Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի վերաբերյալ հռչակագրի տեքստը պատրաստ է, հաշվի են առնվել Կիևի սկզբունքային դիրքորոշումները։ «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ, փաստաթուղթը ստորագրել են 92 երկրներից 80-ը, սակայն Հայաստանը, Բահրեյնը, Բրազիլիան, Սուրբ Աթոռը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Լիբիան, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան, Սլովակիան, Հարավային Աֆրիկան, Շվեյցարիան, Թաիլանդը և Արաբական Միացյալ Էմիրությունները չեն ստորագրել այն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր