ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+28 °C
«Երեք չգործողությունների համար Էդգարը մեղադրվեց և կալանավորվեց». փաստաբան
22:48, 16.06.2024 | mamul.am
2467 | 0

Ազգությամբ ասորի, երեք անչափահա երեխաների հայր Էդգար Յուխանաևի նկատմամբ` որպես խափանման միջոց, կիրառվեց կալանքը՝ 1 ամիս ժամկետով. գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Կալանքի որոշում կայացվեց այն դեպքում երբ.

1. Մեղսագրվում էր ոստիկանների նկատմամբ բռնի գործողությունների կատարում, սակայն այդպիսի տեսանյութ կամ ոստիկանի ցուցմունք առկա չէր,

2. Ոստիկանական շղթայի ճեղքում և ԱԺ մուտք գործելու փորձ, սակայն այդպիսի տեսանյութ կամ այդ մասին ոստիկանի ցուցմունք ևս առկա չէր,

3. «Սիրահարների այգու» արգելապատնեշի վնասում, սակայն տեսանյութով հստակ տեսանելի էր, որ Էդգարը արգելապատնեշ չի կոտրում, այլ պահում է կոտրված արգելապատնեշը, որպեսզի այն չընկնի և վնասի մարդկանց:

Այս երեք Չգործողությունների համար Էդգարը մեղադրվեց զանգվածային անկարգություններ կատարելու մեջ և կալանավորվեց մեկ ամսով»,- գրել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր