ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«Ասք՝ Լուկաշենկոյի մասին»․ Դանիել Իոաննիսյան
13:18, 17.06.2024 | mamul.am
5449 | 0

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ասք Լուկաշենկոյի (և չլուկաշենկոյի) մասին։
Ի՞նչ անել, եթե չես ուզում, որ քո կուրսեցի Վալոդը ձեր տուն գա, բայց քեզ պարբերաբար առաջարկում են կուրսեցիներով ձեր տանը հավաքվել ու դու չես կարող ասել, որ չես ուզում Վալոդին հյուրընկալել։
Գտնում ես մի ուրիշ կուրսեցի (օրինակ` բեղավոր Սաշան) ու հայտարարում, որ իր աչքի վերևում ունք կա և դու երբեք իրենց տուն ոտք չես դնի։
Դե եթե դու հայտարարում ես, որ երբեք Սաշաենց տուն չես գնա, հույս կա, որ Սաշան էլ նույնը կասի քո տուն գալու մասին։
Իսկ եթե Սաշը ձեր տուն չի գալիս, ապա կուրսեցիների հավաքը չի կարող ձեր տանը լինելն ու Վալոդն էլ ձեր տուն չի գա։
Հ.Գ. Կուրսեցիների համընկնումները ԵԱՏՄ, ԱՊՀ կամ ՀԱՊԿ գագաթնաժողովների հետ պատահականություն են))»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր