ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«Պատիվն իրենցն է, անպատվությունը՝ մերը»․ Բագրատ Սրբազանը՝ «Եռաբլուր»-ում
13:36, 17.06.2024 | mamul.am
1057 | 0

«Այս շիրիմները բոլորը միասին մեր պատվի, արժանապատվության ու մեր հաղթանակի անունն են կրում»,- այսօր «Եռաբլուր»-ում ասաց Բագրատ Սրբազանը։ «Յուրաքանչյուրի շիրիմ այցելել՝ նշանակում է այցելել բոլորին անխտիր, որովհետև հավաքական նկարագիր է սա։ Պատիվն իրենցն է, անպատվությունը՝ մերը, հաղաթնակն իրենցն է, պարտությունը՝ մերը։ Մենք իրավունք չունենք Եռաբլուրը գերեզմանատան վերածել, մենք այցելում ենք որպես ուխտատեղի, իրենցից ուժ ենք խնդրում, որ մեր անպատիվ կյանքը կարողանանք վերածել պատվի կյանքի»,- ասաց Սրբազանը՝ արցունքները կոկորդում խեղդելով։
«Իմ հուզմունքը գալիս է նրանից, որ ես ամոթի մեջ եմ ապրում, որ չեմ կարողանում նայել նրանց ու նրանց ծնողներին»,- նշեց նա:

«Պատիվն իրենցն է, անպատվությունը՝ մերը»․ Բագրատ Սրբազանը՝ «Եռաբլուր»-ում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր