ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+34 °C
«Կուսումնասիրենք ուղիներն ու միջոցները՝ գործընկերությունը խորացնելու համար»․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
15:00, 17.06.2024 | mamul.am
1084 | 0

ԱՄՆ պետքարտուղարությունը վերջին 2 տարում աշխատում է վիզաների տրամադրումը դյուրացնելու ուղղությամբ։ Այս մասին «Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողով»-ի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման։

«Անցած տարի մենք 67%-ով ավելի շատ ոչ ներգաղթային վիզա ենք թողարկել Հայաստանում։ 2020-2023թթ․ մեր առևտրային հարաբերությունները եռապատիկ աճ են գրանցել՝ 96 միլիոնից հասնելով 330 միլիոնի։ Կուսումնասիրենք ուղիներ և միջոցներ՝ ամերիկյան ընկերությունների և հայաստանյան մասնավոր հատվածի միջև գործընկերությունը խորացնելու համար։ Մենք կարող ենք զարգացնել մեր տնտեսական կապերն ավելին, քան այժմ է։ Վերջին մի քանի տարիների ընթացքում մեր աջակցության ծրագրերը կրկնապատկվել են»,- ասել է Վերման։

«Կուսումնասիրենք ուղիներն ու միջոցները՝ գործընկերությունը խորացնելու համար»․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր