Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին արված հայտարարությանը: «Երբ Լուկաշենկոն ասում ա, որ լավ կլինի՝ հայ ժողովուրդը ունենա հայկական շահերը պաշտպանող իշխանություն, Փաշինյանն արձագանքում ա՝ քանի Լուկաշենկոն Բելառուսի ղեկավարն ա, ես Բելառուս չեմ գնալու: Հետո Լուկաշենկոն ասում ա՝ ոջիլ, թե ոջիլի ձու: Ի դեպ, մեր ԱԳՆ-ն պետք ա նոտա տա Բելառուսին՝ պարզաբանելու Լուկաշենկոյի խոսքը, որովհետև հայկական մեդիա տիրույթում այն տարբեր ընկալումներ ունի, խնդրում ենք հստակեցնել՝ ոջի՞լ ա, թե՞ ոջիլի ձու»,- ասել է Ղազարյանը: |