Ընդդիմադիր պատգամավորների՝ մանդատները վայր դնելու անհրաժեշտություն չե՞ք տեսնում, Բագրատ Սրբազանից հետաքրքրվեցին լրագրողները։ «Հավատացեք՝ մարդիկ կառչած չեն այդ մանդատներից, վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետություն կլինի։ Իրենք էլ են ասել, որ մանդատները վայր դնելու հարցն օրակարգում միշտ կա, այդ քայլի արդյունավետությունը կորոշեն քաղաքական գործընթացները, անիմաստ կերպով մանդատներ դնելն ինչի՞ն է ծառայելու»,- պատասխանեց Սրբազանը։ |