Ի պատասխան Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում ծղրիդների տարածման վերաբերյալ ԶԼՄ-ներում առկա տեսանյութերի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ մասնագետները քաջատեղյակ են խնդրից: Նշվում է, որ արդեն իսկ մասնագիտական աշխատանքային խումբ է գործուղվել Գեղարքունիքի մարզ՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ծղրիդներով վարակվածության աստիճանը ճշտելու և մշտադիտարկման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Նախատեսվում են ծղրիդների դեմ համալիր պայքարի քիմիական միջոցառումներ, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում մեղվափեթակները նշված տարածքներից տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում սնկերի, բույսերի, հատապտուղների հավաքից և հարակից արոտավայրերում գյուղատնտեսական կենդանիներ արածեցնելուց։ |