ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` նաև կարկուտ
08:30, 26.06.2024 | mamul.am
2771 | 0

Ուշադրություն
Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն ինտենսիվ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում՝

Հունիսի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի երեկոյան, 30-ին սպասվում է անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 18-23մ/վ, երեկոյան ժամերին՝ 11-14մ/վ արագությամբ։

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 26-ին կեսօրից հետո, 27-ի գիշերը, 29-ին կեսօրից հետո, 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 25-30մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի հունիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 36.9°C (2019թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 10.0°C (1978թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 23.1°C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր