Այսօր՝ հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի թունել չհասած հատվածում ավտոմեքենա է այրվում. կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից: Երթևեկությունը նշված վայրում ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան մարել Porsche Cayenne-ում դեռևս անհայտ հանգամանքներում առաջացած կրակը։ Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են՝ արդյո՞ք հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան։ Պարզում են նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։ |