«Լինելու ենք ավելի կտրուկ, գործողությունները` ավելի ընդարձակված, վերադասավորված` մասնակցային պատասխանատվոթյամբ բոլորի կողմից: Մեր շարժումը կանգ չի առել և չի առնելու: Քաղաքական դաշտի համախմբումը տարատեսակ, տարաբնույթ, գաղափարական տարբեր ուղղություններ ու դավանանքներ ունեցող` մեզ թույլ չի տա, որ այս շարժումը որևէ ձևով տատանվի: Հակառակը, էլ ավելի խորությամբ է շարունակվելու: Այսօրվա իշխանությունների թե քաղաքական, թե բարոյական, թե իրավական գործունեությունը պարզապես հանցագործություն է և ինքնախոստովանություն` այդ հանցագործության մասին»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը: Նա նաև հայտնեց, որ առաջիկա օրերին ծրագրում է գնալ շրջաններ, նաև այն վայրերը, որտեղ ծառայել է։ «Օրերս մեր լրագրողներից մեկը շատ դիպուկ ասեց, որ մեր պայքարը չպետք է սահմանափակվի մայրաքաղաքի փոքր կենտրոնով, այլ պետք է ծավալվի ողջ Հանրապետությունով»,- հավելեց նա։ |