«Արմլուր»-ը զրուցել է հունիսի 12-ին Սիրահարների այգում ոստիկանների արձակած նռնակից վիրավորված Ռոբերտ Պետրոսյանի հետ։ Նա պնդում է, որ հաշվի չեն առել՝ կանայք և մանկահասակ երեխաներ կան տարածքում, անխնա ուժ են կիրառել։ Շրջանառվող լուրերին արձագանքել չի ուզում, 5000 դրամով հանրահավաք եկողների մասին լսել չի ցանկանում՝ այս տեղեկությունները համարելով զրպարտություն։ |