«Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում քաղաքացիների ուղղությամբ շուրջ 3 տասնյակ նռնակ է նետվել»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է իրավագետ, դեպքերի ականատես Գոհար Մելոյանը։ «Մի քանի բախում տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարների միջև, ընդ որում՝ ընդդիմադիր գործիչները որևիցե միտում չունեին գործողություններ հրահրելու։ Անհամաչափ ու տարաբնույթ էր ոստիկանների արձագանքը, տպավորություն էր, որ իրենք պատրաստված էին՝ հատուկ ուժ և միջոցներ կիրառելու: Ամենակարևոր հանգամանքներից մեկն այն է, որ ամբողջ ընթացքում իրազեկում չեմ լսել հատուկ միջոցների կիրառման մասին։ Եթե պատի տակ ասում են՝ ես հեսա հատուկ միջոց եմ կիրառելու, դա իրազեկում չէ»,- նշել է նա՝ հավելելով, որ առաջին նռնակները նետվել են այգու ուղղությամբ՝ հանգիստը վայելող քաղաքացիների վրա։ |