ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Վերջին հավաքներին մարզային ոստիկանական բաժինները դատարկված էին»․ փաստաբան
13:00, 26.06.2024 | mamul.am
935 | 0

Հունիսի 26-ին նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված` Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Այս առիթով «Մեդիա կենտրոն»-ում տեղի է ունեցել քննարկում՝ «Խոշտանգումների զոհերի միջազգային օր. ոստիկանական բռնություններն ու անպատժելիությունը» թեմայով։
Բանախոսներից փաստաբան Կարեն Ալավերդյանը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանում Ոստիկանությունը թե՛ պետական մակարդակով և թե՛ հանրության ընկալմամբ դիտարկվում է որպես ուժային կառույց․ «Ոստիկանությունն առաջին հերթին իրավապահ համակարգի մաս կազմող պետական մարմին է, որը մյուս պետական մարմինների նման պարտավոր է հանրությանը ծառայություն մատուցել, այլ ոչ թե կատարել երկրի բարձր քաղաքական ղեկավարության հրահանգները»,- ասել է փաստաբանը՝ նշելով, որ այդ հրահանգները հիմնականում կարող են սուբյեկտիվ լինել՝ ուղղված իշխանության պահպանմանը, կամ իշխանավորների ֆիզիկական անվտանգությունն ահապովելուն։
«Ոստիկանության առաջնային գործառույթները, այն է հանցավորության դեմ պայքարը, ստորադասվում է։ Վառ օրինակ․ վերջին հավաքներով պայմանավորված՝ մարզային բոլոր ստորաբաժանումները դատարկված էին կամ գտնվում էին կիսադատարկ վիճակում, ոստիկանական բոլոր ուժերը կենտրոնացված էին Երևանում։ Արդյունքում շատ կտրուկ փոփոխութուններ տեղի ունեցան հանցավորության աճի հետ կապված»,- ասաց փաստաբանը։

«Վերջին հավաքներին մարզային ոստիկանական բաժինները դատարկված էին»․ փաստաբան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր