ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+29 °C
Երևանի «Հաղթանակ» զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
12:06, 18.06.2024 | mamul.am
2355 | 0

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու «Փառքի ծառուղում» պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։

Տեղադրված ռուսական պայմանական սահմանային սյան վրա երևում են պոկված ՌԴ զինանշանի հետքերը, իսկ ՌԴ դրոշից միայն մի փոքր կտոր է մնացել։ Տեղում են միայն ՀՀ դրոշն ու զինանշանը։

Քաղաքապետարանից հայտնել են, որ «Հաղթանակ» զբոսայգին վարձակալ ունի, և «Փառքի ծառուղին» նույնպես վարձակալի տնօրինության տակ է։ Միևնույն ժամանակ նշել են, որ կփորձեն որևէ բան ճշտել տեղի ունեցածի մասով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր