ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+29 °C
«Հայտնի չէ՝ սեպտեմբերին դպրոցի ո՞ր շենք կհաճախեն Կիրանցի աշակերտները». Ոսկան Սարգսյան
16:48, 18.06.2024 | mamul.am
804 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանին հարցրի՝ ինքը աշակերտների ծնողների հետ հանդիպե՞լ է, որպեսզի ճշտի, թե նոր ուսումնական տարում դպրոցի ո՞ր շենք են հաճախելու աշակերտները։ Նա ասաց, որ դեռ չի հանդիպել, առաջիկայում կհանդիպի։ Վ․ Բաբինյանին հարցրի, թե ե՞րբ է շահագործման հանձնվելու սահմանազատման հետևանքով Ադրբեջանի սահմանից մոտ 50 հեռավորությամբ հայտնված դպրոցի նորակառույց շենքը։ Վ․ Բաբինյանը հայտնեց, որ իրեն ասել են, որ դպրոցի նոր շենքը պատրաստ կլինի սեպտեմբերին։ Կիրանց գյուղի 41 աշակերտներ հաճախում են 3-4 աստիճանի վթարային դպրոց, որը Կիրանցի համայնքապետարանին պատկանող շենք է, հարմարեցված է որպես կրթօջախ։ Վ․ Բաբինյանը, այնուամենայնիվ, հույս ունի, որ դպրոցի շենքի հետ կապված խնդիրը դրական լուծում կունենա»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
11:00, 25.06.2024
4216 | 0
դեպի վեր