ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +21 °C ... +34 °C Վաղը`+36 °C
Ոստիկանությունում տղամարդու սիրտը կանգ է առել. կանայք ներխուժել են բաժին
15:00, 19.06.2024 | mamul.am
18433 | 0

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մարաշի բաժանմունքում տղամարդ է մահացել, ինչից դրդված մահացածի հարազատները՝ երեք կանայք, գնացել են բաժին ու փորձել հանդիպել Նորք Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանին, սկսվել է քաշքշուկ ու ծեծկռտուք, կանանց ձերբակալել են:

Ոստիկանության Մարաշի բաժին ներխուծած կանանցից Տիգրանուհի Քյոսայանն «Արմլուր»-ի հետ զրույցում պատմել է, որ իր ամուսինը` Հովհանես Ղանդիլյանը, հարևաններից մեկի հետ վիճել էր և շշով հարվածել նրա դեմքին: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանները: Ըստ կնոջ` ամուսնուն հիվանդանոց տանելու փոխարեն տարել են ոստիկանության բաժին ու այնտեղ էլ ժամեր անց ամուսնու սիրտը կանգ է առել: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ոստիկանությունում տղամարդու սիրտը կանգ է առել.կանայք ներխուժել են բաժին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր