ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Բարձրացվո՞ւմ է Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման հարցը՝ հայ-ադրբեջանական շփումներում»․ Զախարովա
15:06, 19.06.2024 | mamul.am
4985 | 2

Հարցին հարցով պատասխանեմ՝ բարձրացվո՞ւմ է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման հարցը՝ հայ-ադրբեջանական շփումներում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հարցը քննարկվում է ռուս-ադրբեջանական շփումներում։

«Եթե նման ինֆորմացիա տրամադրեք, կարծում եմ, հետաքրքիր և օգտակար կլինի այդ մասին իմանալ։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, դա արել է բացահայտ, դա չճշտված ինֆորմացիա չէ։ Հարցը պետք է ուղղել Երևանին և Բաքվին։ Հիշեցնեմ նաև, որ Ռուսաստանը հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջական կարգավորման օգտին»,- ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր