ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Անցյալ տարի այս օրը կարող էր փրկվել արցախահայությունը». Դանիել Իոաննիսյան
20:48, 19.06.2024 | mamul.am
3573 | 0

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անցյալ տարի այս օրը կարող էր փրկվել արցախահայությունը
Նախորդ տարվա հունիսին, բլոկադայի ֆոնին և ամերիկյան ճնշման տակ Բաքուն համաձայնվեց ուղիղ բանակցություններ սկսել Ստեփանակերտի հետ։
Սա ֆունդամենտալ և աննախադեպ հնարավորություն էր` խոսելու արցախահայության իրավունքներից ու երաշխիքներից։
Շատերս բավականին ոգևորված էինք։ Հայտնի էր բանակցությունների օրը` հունիսի 19 և վայրը` Սոֆիա։
Օրը եկավ ու Արցախի իշխանությունները, տեղի տալով Ռուսաստանի իշխանության ու Արցախի էլիտաների ճնշումներին, հրաժարվեցին բանակցել Բաքվի հետ։
Պատկերացնո՞ւմ եք, 25 տարի անց Ադրբեջանը համաձայնել էր սեղանի շուրջ նստել Արցախի հետ, բայց Արցախը հրաժարվեց։
Բանակցություններից հրաժարվելով, բնականաբար, Ստեփանակերտի իշխանությունները, Արցախի դեմ ագրեսիան արդարացնելու խաղաքարտ տվեցին Բաքվին։ Եվ Բաքուն այն օգտագործեց ուղիղ 3 ամսից` սեպտեմբերի 19-ին։
Զավեշտալին այն է, որ Ադրբեջանի հետ բանակցելուն ընդդիմացողները 2023-ի սեպտեմբերի սկզբին Ստեփանակերտում եկան իշխանության և օրեր անց արդեն ստիպված եղան ոչ թե բանակցել, այլ ստորագրել ամբողջական և անվերապահ կապիտուլացիա։
Արդյո՞ք Բաքվի հետ բանակցելուն խանգարողները կմտածեին, որ 3 ամսից արդեն իրենք են նստելու սեղանի շուրջ, բայց ոչ թե բանակցելու, այլ կապիտուլացիա ստորագրելու` դժվար է ասել։
Արդյո՞ք դա արդյունք էր ռուսների վրա չափից շատ հույս դնելու, թե արցախյան էլիտաների կազմակերպած սովորական դավադրություն էր` կրկին դժվար է ասել։
Արդյո՞ք բանակցությունների գնալու դեպքում ամեն ինչ կգնար լավ սցենարով` ոչ մեկ չգիտի։ Բայց վստահ եմ, որ դեպքերն այսքան վատ դժվար թե զարգանային ու, հավանաբար, այժմ Արցախում հայեր կապրեին։ Ամեն դեպքում` ավելի վատ հաստատ չէր լինի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր