ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Արմեն Գրիգորյանը մոռացել է իր սեփական դերակատարությունը նշել»․ Անդրիաս Ղուկասյան
10:06, 27.06.2024 | mamul.am
1720 | 1

«Արմեն Գրիգորյանը մոռացել է իր սեփական դերակատարությունը այդ ամեն ինչում նշել»,-«Ֆակտոր»-ի եթերում ասել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով ԱԽՔ-ի երեկվա հայտարարությանը, թե

ՌԴ-ն եկել, հայերից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին և հետ է գնացել․ «Կառավարությունը այսկերպ նվազեցնում է այդ հարցի մեջ իրենց մասնակցությունը, կարծես իրենք հանգիստ նստած էին, երբ այդ ամենը տեղի ունեցավ և իրենք կապ չեն ունեցել։ Այդ ժամանակ ոչ ոք անհամաձայնություն չի հայտնել, հրաժարական չի տվել, որևէ ելույթով հանդես չի եկել։ Ճիշտ են խոսում, բայց իրենք եղել են Ռուսաստանի կողքին, Ռուսաստանը առանց Նիկոլ Փաշինյանի, առանց Արմեն Գրիգորյանի, ՊՆ նախարարի, առանց Արցախի ղեկավարության չէր կարող վերցնել ու տալ Ադրբեջանին։ Նրանք բոլորը եղել են այդ ծրագրի ուղիղ մասնակիցը»,-ասաց քաղաքագետը։
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

«Արմեն Գրիգորյանը մոռացել է իր սեփական դերակատարությունը նշել»․ Անդրիաս Ղուկասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր