ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել․ բաժնի պետն ազատվել է․ «Հրապարակ»
08:48, 20.06.2024 | mamul.am
2349 | 0

«Հրապարակ»-ը գրում է․ «Անցած շաբաթ «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի: Արդյունքում պաշտոնից ազատվել է քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի պետ Էդիկ Անդրյանը։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ բերդի օպերլիազորը դատապարտյալներից մեկից մի տոպրակ թզբեհ է ուզել վերադասի՝ Անդրյանի անունից։ Իսկ ձեռքի աշխատանք թզբեհները դատապարտյալները վաճառում են բավականին թանկ գներով։ Անդրյանի պահանջը կատարվել է, սակայն լուրը հասցրել են ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանին, ով իր մոտ է կանչել նախ օպերլիազորին, ով հաստատել է, թե պետի պահանջով է գործել, ապա՝ Անդրյանին, եւ հրահանգել է ազատման դիմում գրել։ Թզբեհի պատմությունը վերադասի ականջը գցելու համար օպերների միջեւ վեճ է սկսվել` մեկը մյուսի վրա է գցել, «ռազբորկան» վերածվել է ծեծկռտուքի։

ՔԿԾ-ի լրատվության բաժնից հաստատեցին, որ Էդիկ Անդրյանն ազատվել է հունիսի 18-ին, պատճառը «երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելն է»: Կոնֆլիկտի մասին հարցին ՔԿԾ-ից նույն պատասխանը տվեցին, թե պետն ազատվել է տարիքի պատճառով։ Ի դեպ, նա ընդամենը 45 տարեկան է, այս պաշտոնին նշանակվել էր 2024 թ․ հունվարի վերջին, եւ առնվազն տարօրինակ է, որ ընդամենը 4 ամսից թոշակի է գնում: Փաստորեն, չնայած Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, թե ՔԿՀ-ները բարեփոխվել են, այնտեղ իրականում նույն անտերությունն է տիրում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր