Նոր պատժամիջոցները կազդեն ռուսական էներգետիկ հատվածի վրա և կոչված են զրկելու Ռուսաստանին առանցքային տեխնոլոգիաների հասանելիությունից։ Այս մասին հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ EUObserver-ի հաղորդմամբ՝ պատժամիջոցների տակ են հայտնվել մոտ 40 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ «Սահմանափակող միջոցները կոչված են Ռուսաստանին զրկելու առանցքային տեխնոլոգիաների հասանելիությունից և էներգետիկայից հետագա եկամուտներից։ Պատժամիջոցներն ուղղված են Պուտինի «ստվերային նավատորմի» և արտասահմանում ստվերային բանկային ցանցի դեմ»,- ասել է ֆոն դեր Լեյենը։ Ըստ G7-ի երկրների` Ռուսաստանը «ստվերային նավատորմն» օգտագործում է նավթի և նավթամթերքի գների շեմը շրջանցելու համար։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵՄ-ն համաձայնեցրել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների 14-րդ փաթեթը։ |