ԵՄ դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ԵՄ-ում բելգիական նախագահությանը։ «ԵՄ մշտական ներկայացուցիչները քիչ առաջ համաձայնեցրել են պատժամիջոցների հզոր և էական 14-րդ փաթեթը»,- ասվում է նախագահության՝ X սոցցանցում հրապարակած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ փաթեթը նախատեսում է ինչպես նոր միջոցներ, այնպես էլ ուժեղացնում է նախկինում սահմանված պատժամիջոցների գործողությունը։ |