«Ես տեղեկություն եմ ստացել, որ Տիգրանաշենի բնակիչների հետ էլ են սկսել հատ-հատ աշխատել։ Գնում, ասում են՝ կարո՞ղ է ձեր գույքն ուզենաք վաճառել։ Ամբողջ Հայաստանը դառնալու է Կիրանց»,-այսօր Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Շոկի մեջ եմ, ես Կիրանցը տեսել եմ կանգուն, հիմա գյուղի սկզբնամասից քանդված է, մինչև դպրոցի մոտ հողին է հավասարեցրած»,-ասաց նա։ Անդրադառնալով կառավարության կողմից առաջարկվող փոխհատուցման մասին՝ պատգամավորն ասաց, որ փոխհատուցում ստանալու համար պետք է տվյալ անձը դիմում գրի՝ առոչինչ ճանաչելով իր սեփականության վկայականը, նաև նշի, որ այլ գույքային պահանջներ չունի։ |