ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Սուրենի հետ հասել ենք մի կետի ու կորոշենք` կշարունակե՞նք միասին, թե՞ ոչ». Բագրատ Սրբազան
18:43, 21.06.2024 | mamul.am
2251 | 0

«Սուրենի հետ մենք ճանապարհ ենք անցել, աշխարհի ճանապարհ, հասել ենք մի կետի, որտեղ կորոշենք` կշարունակե՞նք միասին, թե՞ ոչ: Ես իրեն հարցրել եմ, ասել է` ինքը չի ասել` շարժումը մարում է, ասել է` մտածում են շարժումը մարում է, հակահերոսներ են փնտրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:

«Եթե որևէ բան լինի, կտրուկ, որոշակի, ես շատ հանգիստ կանդրադառնամ: Ես չեմ ուզում որևէ մեկի անմեղության վարկածի վրայով անցնել, որևէ մեկի ասածին չհավատալ: Իմ բնույթն այդպիսին չէ, ես քաղաքական գործընթացի մեջ չեմ, որ քաղաքական նպատակներով ասեմ` սա այսպես չի, սա այնպես չի»,- նշեց նա` չհերքելով, որ հնարավոր է` ԱԱԾ-ն է հնարել, որ շարժման շարքերում պառակտում մտցնի:

«Ես Սուրենի ասածը բառ առ բառ հայտնել եմ, ես կարող եմ այս ու այն բանը ինձ ու ինձ ենթադրել, բայց դա չեմ կարող հրապարակել»,- ասաց նա` հավաստիացնելով, իր ու Սուրենի միջև անվստահության մթնոլորտ չկա: «Ես բնույթով բոլորին էլ վստահում եմ»,- ասաց նա: Լրագրողի հարցին` այդ թվում Փաշինյանի՞ն, Սրբազանը մի պահ լռեց ու շարունակեց. «Անգամ նրան մտքիս ծերով դեռ վստահում էի, որ ռումբեր չի նետի: Մտածում էի, որ կանի, բայց մտքի մի հեռավոր անկյունում չէի հավատում»,- խոստովանեց նա:

«Սուրենի հետ հասել ենք մի կետի ու կորոշենք` կշարունակե՞նք միասին, թե՞ ոչ». Բագրատ Սրբազան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր