ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Վեդիում դանակահարված տղամարդը հիվանդանոցում մшհացել է
11:18, 22.06.2024 | mamul.am
2095 | 0

Երեկ՝ հունիսի 21-ին, ժամը 16:20-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Վեդի քաղաքի շենքերից մեկի բակում դանակահարություն է տեղի ունեցել․ տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Վեդու ԲԿ։ Ինչպես հայտնում է Գ․ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորն Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սերոժ Գրիգորյանն է: Պարզվել է նաև, որ ժամը 15:55-ի սահմաններում Վեդի քաղաքի Կասյան փողոցի 26/7 շենքի բակում կենցաղային ու անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Գրիգորյանի և նրա հարևան 71-ամյա Սամվել Խաչատրյանի միջև, որի ժամանակ վերջինն իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածել է Ս. Գրիգորյանին՝ պատճառելով մարմնական ծանր վնասվածք: Այսօր՝ հունիսի 22-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, և հայտնել են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր