ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«ՆԳՆ-ում ընթանում է ժամկետանց հատուկ միջոցների օգտագործման փաստի կոծկում»․ «Սրբազան պայքար»
11:48, 22.06.2024 | mamul.am
1024 | 0

«Սրբազան պայքար»-ը թելեգրամյան էջում հայտնում է․ «ՆԳՆ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին երկու օրերին գերատեսչությունում ընթանում է հունիսի 12-ին խաղաղ հավաքի մասնակիցների դեմ կիրառված ԺԱՄԿԵՏԱՆՑ հատուկ միջոցների օգտագործման փաստի կոծկում։

Թույլ տրված ապօրինության հետքերը «մաքրելու» միտումով ՆԳՆ հատուկ հանձնաժողովը «դուրս է գրել» կիրառված ժամկետանց հատուկ միջոցները։ Որոշ փոփոխություններ են կատարվել նաև ՆԳՆ տարբեր պաշտոնյաների՝ ավելի վաղ արձակված հրամաններում ու հանձնարարականներում։

Չնայած դրան, ըստ մեր աղբյուրների, ՆԳՆ պահեստներում դեռևս շարունակում են պահվել ժամկետանց հատուկ միջոցներ։ Նշենք, որ դրանց կիրառումը քրեորեն պատժելի արարք է»։

Աղբյուրը` Սրբազան պայքար
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր