ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+28 °C
«Սուրեն Պետրոսյանին չեմ հանդիպել, չեմ խոսել»․ Գառնիկ Դանիելյան
15:54, 24.06.2024 | mamul.am
1395 | 0

«Ավելի կարևոր հարցեր կան, կարիք չկա Սուրեն Պետրոսյանի հարցին այսքան անդրադառնալ»,- «Իրականում»-ի հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համահիմնադիր Գառնիկ Դանիելյանը՝ հայտնելով, որ «առևանգման» դեպքից հետո չի հանդիպել Պետրոսյանին և չի խոսել նրա հետ։ «Ինձ համար սպառիչ չեն էն պատասխանները, որոնք տրվում են։ Եթե ինձ էլ տանեին ինչ-որ տեղ, անմիջապես դրանից հետո կգայի, բացատրություններ կտայի․․․ Անհրաժեշտություն կա, որ թե՛ իմ և թե՛ Սրբազանի ներկայությամբ բոլոր այդ հարցերի պատասխանները տա, որից հետո կկարողանամ գնահատական տալ»,- նշեց նա՝ հավելելով, որ Սուրեն Պետրոսյանն իրենց վերջին հավաքներին չի մասնակցում։

«Սուրեն Պետրոսյանին չեմ հանդիպել, չեմ խոսել»․ Գառնիկ Դանիելյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր