ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+28 °C
«Սխալվել էինք՝ կարծելով, որ անհնազանդության գործողություններին տասնյակ հազարավոր քաղաքացիներ կմասնակցեն»․ Գառնիկ Դանիելյան
16:18, 24.06.2024 | mamul.am
4324 | 0

«Սխալվել էինք՝ կարծելով, որ անհնազանդության գործողություններ հայտարարելու դեպքում տասնյակ հազարավոր քաղաքացիներ կգան, կմասնակցեն, այնպես, ինչպես հանրահավաքներին»,- «Իրականում»-ի հետ զրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համահիմնադիր Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով շարժման ռազմավարության և թույլ տրված սխալների մասին։ «Պետք է աշխատենք այս ուղղությամբ։ Մենք տարիներով գծագրեր չենք գծել, աշխարհաքաղաքական կենտրոններ մեզ չեն օգնել։
Ակնկալել ենք, որ աջակիցներն իրենց ամբողջ ռեսուրսով կմասնակցեն գործողություններին, այսուհետ պետք է հասկանանք՝ ում վրա ենք հույս դնում, ում վրա՝ ոչ»,- նշել է նա։

«Սխալվել էինք՝ կարծելով, որ անհնազանդության գործողություններն 10 հազարավոր քաղաքացիներ կմասնակցեն»․ Գառնիկ Դանիելյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր