ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +21 °C ... +34 °C Վաղը`+36 °C
Հայ շախմատիստները պարտության են մատնել Թուրքիայի թիմին
18:48, 24.06.2024 | mamul.am
1579 | 0

Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի` մինչև 18 տարեկանների թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի թիմը 3:1 հաշվով պարտության է մատնել Թուրքիայի ընտրանուն։
Ինչպես հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից, Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տոնել Ռոբերտ Փիլիպոսյանն ու Բենիկ Ագասարովը, իսկ Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը վաստակել են կեսական միավոր:
Առաջին տուրում մեր թիմը 3,5:0,5 հաշվով հաղթել էր Իսրայելի թիմին, իսկ երկրորդ տուրում 2:2 հաշվով ոչ-ոքի էր խաղացել Սլովենիայի թիմի հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր