ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Հայաստանի թիմը, հաղթելով Իսրայելի առաջին թիմին, բարձրացավ առաջին տեղ
00:06, 25.06.2024 | mamul.am
2162 | 0

Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի թիմը մրցեց Իսրայելի առաջին հավաքականի հետ և հաղթեց 2,5:1,5 հաշվով։

Հաղթանակներ տարան Էմին Օհանյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը։ Ոչ ոքի խաղաց Էրիկ Գասպարյանը։ Պարտություն կրեց Արսեն Դավթյանը։

Հայաստանի թիմը 3,5 միավորով առաջատարն է։ Գերմանիան, Իսրայելն ու Լեհաստանը հետ են կեսական միավոր։

Առաջին տուրում Հայաստանի թիմը 3,5:0,5 հաշվով հաղթել էր Իսրայելի (Ռամատ Գան) թիմին։ Երկրորդ տուրում 2:2 հաշվով ոչ ոքի էր խաղացել Սլովենիայի թիմի հետ։ Երրորդ տուրում 3:1 հաշվով պարտության էր մատնել Թուրքիայի թիմին։

Առաջնությունում կանցկացվի 7 տուր։

Հայաստանի թիմը, հաղթելով Իսրայելի առաջին թիմին, բարձրացավ առաջին տեղ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր