WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել բանտից և մեկնել է իր հայրենի Ավստրալիա։ Այս մասին X-ում հայտնել է WikiLeaks-ը։ Wikileaks-ում պարզաբանել են, որ նախօրեին Լոնդոնի դատարանը որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել Ասանժին Բելմարշի բանտից, որտեղ նա 1901 օր է անցկացրել։ Ազատ արձակման մասին լուրերին նախորդել են հաղորդագրություններն այն մասին, որ նա պատրաստվում է գործարք կնքել ամերիկյան դատախազության հետ՝ իր մեղքի մասնակի ճանաչման վերաբերյալ։ |