Wikileaks կայքի հիմնադիր, լրագրող Ջուլիան Ասանժի ազատ արձակումը բրիտանական բանտից լրագրության և մամուլի ազատության հաղթանակն է։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը։ «Ջուլիան Ասանժն ազատ է։ Մենք մեծ թեթևություն ենք զգում, որ այս վտանգավոր հետապնդումն ի վերջո ավարտվեց։ Սա հաղթանակ է լրագրության և մամուլի ազատության համար, որի համար RSF-ն ի սկզբանե պայքարում էր։ Վաղուց ժամանակն էր՝ ազատ արձակելու Ասանժին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ջուլիան Ասանժին ազատ են արձակել։ Նա վերադարձել է իր հայրենի Ավստրալիա։ |