«Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը հայտարարել է շարժման հերթական հավաքի մասին․ «Սիրելի հայրենակիցներ, հունիսի 27-ին՝ ժամը 20։00-ին, հանդիպում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում։ Ինչպես նախորդ հանդիպմանը տեղեկացրել էր Բագրատ Սրբազանը, այսուհետև Սուրբ Աննա եկեղեցու բակում քննարկվելու են մեր երկրի ու ժողովրդի հասարակական-քաղաքական, տնտեսական և այլ օրակարգերը։ Եկեք միասին կերտենք մեր ապագան»։ |