ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադառնալով վերջին շրջանում ակտիվ քննարկվող՝ ընդդիմության մանդատները դնել-չդնելու հարցին, ասել է. «Հանրության մեջ կա շփոթմունք, սխալ կարծիք, որ եթե ընդդիմությունը դնում է մանդատները, առաջանում է սահմանադրական ճգնաժամ: Սահմանադրական ճգնաժամ առաջանում է միայն այն ժամանակ, երբ մանդատները դնում է ամբողջ ԱԺ-ն, ոչ թե ընդդիմությունը: Ընդդիմության՝ մանդատները դնելուց լինում է քաղաքական ճգնաժամ, որը չի ենթադրում ԱԺ-ի ցրելը: Պնդումները՝ դրեք մանդատները, ԱԺ-ն ցրվի, իրատեսական չեն»: |