ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Խուլիգանության դեպք՝ Սյունիքում. բանկից ստացած կապոցում հուշանվեր թղթադրամներ են եղել
15:48, 26.06.2024 | mamul.am
2607 | 0

Հունիսի 24-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ մայիսի 13-ին, Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Ժաննա Խ-ն «Յունիբանկ» ԲԲԸ-ի Սիսիանի մասնաճյուղից որպես սոցիալական աջակցություն ստացել է 10 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամների ընդհանուր 1 մլն դրամի կապոց, որն իրեն տվել է նույն բանկի աշխատակից 34-ամյա Նարե Վ-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժաննա Խ-ն հունիսի 23-ին ժամը 22։00-ի սահմաններում բացելով կապոցը, նկատել է, որ կապոցում առկա է թվով 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամ: Ժաննա Խ-ն ոստիկաններին է ներկայացրել թվով 9 հատ հուշանվեր թղթադրամները, ելքի անդորրագիրը (օրդեր) և թղթադրամների կապոցը` բանկի կնիքով: Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում կազմվել են փաստաթղթեր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր