ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Իշխանությունը պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին. «Ժողովուրդ»
09:18, 29.06.2024 | mamul.am
1506 | 0

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունների ներսում թեժ քննարկվում է, թե ինչպես պետք է պատրաստվել 2026 թվականի ԱԺ հերթական ընտրություններին: «Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իր թիմակիցներին, մասնավորապես՝ ՔՊ վարչության անդամներին, հասկացրել է, որ ընդդիմությունը պատրաստվում է ընտրություններին, ու այն կարող է շատ թեժ լինել ու անկանխատեսելի: ՔՊ-ում կարծում են, որ փողոցային պայքարն ավարտված է, ընդդիմությունն այլևս փողոց դուրս չի գա, ու իրենք պետք է ամեն ջանք թափեն 2026 թվականի ընտրություններնում վերարտադրվելու համար: Իշանականները ամեն շաբաթ մարզեր կգնան, Փաշինյանն առանձին կշրջի, ու ամառը կօգտագործեն քարոզչամեքենան աշխատեցնելու ուղղությամբ, որպեսզի ամեն կերպ հասկանան, թե 2026-ին իրենց ինչ է սպասվում, որտեղ են թույլ, որտեղ՝ ուժեղ»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր