ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանում կա վրեժի զգացում, ինչպես մեզ մոտ` Ցեղասպանությունից հետո». Անդրանիկ Քոչարյան
23:48, 28.06.2024 | mamul.am
1672 | 1

«Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանը մեզնից վրեժ է լուծում, այնինչ մենք խաղաղության օրակարգից ենք խոսում: Ինչպե՞ս վրեժ լուծողը կարող է խաղաղությունից խոսել»,- ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին հարց ուղղեց «Նյուզ»-ի լրագրողը:

«Ադրբեջանում կա վրեժի զգացում, ինչպես մեզ մոտ կա վրեժի զգացում մինչև հիմա Ցեղասպանությունից հետո: Ակնհայտ է չէ որ կա, դրանք հեշտ մոռացվոսղ թեմաներ չեն»,- պատասխանեց Քոչարյանը:

Լրագրողը հակադարձեց` բայց մենք ցեղասպանություն չենք գործել: «Պատերազմը նաև զոհեր են: Իրենք էլ մինչև հիմա ունեն 4500 անհետ կորածներ, դա այդ ընտանիքների մոտ կարա՞ր էր առաջացնել վրեժի զգացում, կարար»,- պատասխանեց ՔՊ-ականը:

«Ադրբեջանում կա վրեժի զգացում, ինչպես մեզ մոտ` Ցեղասպանությունից հետո». Անդրանիկ Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր