Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե «Ռուսաստանը ԼՂ-ն հանձնել է Ադրբեջանին», սուտ է։ «Պետք է անդրադառնալ հայ քաղաքական գործիչների ձայնագրություններին ու ելույթներին, ներառյալ՝ բարձրագույն ղեկավարությունը։ Այդ գրառումները հայտնի են, թող կարդան»,- РИА Новости-ն մեջբերում է Կարասինի խոսքը։ |