ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արամ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արամ Խաչատրյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասված է որոշման մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքից ազատվել են: |