Երևանը պատրաստ է մեկ ամսում պատրաստել Բաքվի հետ խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը և ստորագրել այն։ Այս մասին մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին և պատրաստ է կարգավորել հարաբերությունները տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և 1991թ. Ալմա Աթայիի հռչակագրի հիման վրա, նշել է Միրզոյանը։ Ավելի վաղ Միրզոյանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամություն է հայտնել։ |