ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
««Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել Ոստիկանության հետ՝ մեքենաների մեջ ճաղավանդակներ քաշելու համար»․ Վարդան Ղուկասյանի բացահայտումը
01:06, 28.06.2024 | mamul.am
6666 | 0

«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում հանդես է եկել բացահայտմամբ՝ կցելով լուսանկարներ․ «Բազմիցս ասել եմ, որ մենք պառլամենտում չունենք ընդդիմություն։ Չի կարող Ռոբերտ Քոչարյանը լինի ընդդիմություն։ Սրանք երկուսն իրար հետ ջան ասում, ջան լսում են։ Հիմա կկարդամ հատված՝ ԱԺ վերհսկիչ, վերստուգիչ հանձնաժողովի ևայլնից, որպեսզի նրանք, ովքեր հավատում են՝ Ռոբիկն ընդդիմություն ա, կարդան։ Այսպես, «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն պայմանագիր ա կնքել ՀՀ ոստիկանության հետ՝ մեքենաների մեջ ճաղավանդակներ քաշելու համար։ Էտի էն ճաղավանդակներն են, որ ցուցարարներին պիտի քցեն մեքենայի մեջ, տանեն քաղմաս․ դրանց ճաղավանդակը քաշում ա Տոյոտան։ Բայց էտի վերջը չի, Տոյոտան ****ելա ա բյուջեին, չի էլ քաշել նորմալ, ու սա պահվել ա գաղտնի։ Ձեն չեն հանում, ո՞նց հելնեն, ասեն՝ մենք ՆԳՆ-ի հետ միասին փող ենք լվացել»,- հայտնել է Ղուկասյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր