Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանում այսօր անցկացվող նախագահական ընտրություններում արդեն քվեարկել են նախագահի բոլոր չորս թեկնածուները։ Ըստ դիտորդական գնահատականների՝ ընտրություններն անցնում են ազատ ու խիստ մրցակցային պայմաններում և չափազանց դժվար է կանխատեսել դրանց արդյունքները։ Ամենաշատ ձայներ հավաքելու ունակ թեկնածուների հիմնական եռյակը բաղկացած է երկու պահպանողական և մեկ բարեփոխական քաղաքական գործչից։ Ընտրական հագեցած օրն ավարտվելու է այսօր՝ Թեհրանի ժամանակով ուղիղ կեսգիշերին»։ |