ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
ԱՄՆ-ում վտանգավոր հանցագործին ազատ են արձակել բանտից՝ փաստաթղթերում վրիպակի պատճառով
17:24, 28.06.2024 | mamul.am
2248 | 0

ԱՄՆ-ում հանցագործին պատահաբար ազատ են արձակել բանտից՝ փաստաթղթերում վրիպակի պատճառով, գրում է HuffPost-ը: Դատավորը սխալ է թույլ տվել, երբ քննում էր հարձակման և գողության մեջ կասկածվող 35-ամյա Անտոնիո Սեյմուրի գործը: Քանի որ վկաները չեն ներկայացել նիստին, դատախազությունը հանել է մեղադրանքները։ Սեյմուրի ազատման փաստաթղթերը ձևակերպելիս նրա գործի համարը գրվել է մեկ թվանշանի սխալով՝ ոչ թե 685908, այլ 685909։ 685909 համարի գործը վերաբերում էր ոչ թե Սեյմուրին, այլ մեկ այլ բանտարկյալ՝ 22-ամյա Ամարիոն Սանդերսին, որը բանտում էր սպանության մեղադրանքով։ Դատարանի որոշումը ստանալուց հետո բանտի աշխատակիցները ստիպված են եղել նրան բաց թողնել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր