ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Թրամփը կարող է Ալիևին թույլատրել՝ նոր ագրեսիա ձեռնարկել»․ Ոսկան Սարգսյան
15:48, 28.06.2024 | mamul.am
1695 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռուստաբանավեճի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Բայդենին մեղադրել է Իսրայելին քիչ աջակցելու մեջ, ասելով, «Իսրայելին պետք է թույլատրվի գործն ավարտին հասցնել»։ Մեծ է հավանականությունը, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում «երկու ծերուկներից ավելի առույգը»՝ Թրամփը կարող է հաղթել, ու նա Իսրայելին կթույլատրի ավարտին հասցնել պաղեստինցիների ռազմական ներուժի ոչնչացումը։ Թրամփի փեսա ու ավագ խորհրդական Ջոնադ Քուշները հրեական համայնքի ամենաակտիվ ներկայացուցիչներից է։ Թուրքիայի նախագահ Էրդողանի պահանջով Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Պաղեստինի անկախությունը, հարուցելով Իսրայելի զայրույթը։ Նախագահ ընտրվելուց հետո Թրամփը Իսրայելի միջնորդությամբ կարող է Իլհամ Ալիևին թույլատրել Հայաստանի դեմ «գործն ավարտին հասցնել», այսինքն՝ նոր ագրեսիա ձեռնարկել։ Ո՞վ է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, որը կարող է խորընդոտել այդ ագրեսիային։ Գուցե այդ պատճառով է Իլհամ Ալիևը որոշել Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամկետը տեղափոխել, ընտրություններն արտահերթ անցկացնել։ 2020թվականին Թրամփն էր ԱՄՆ նախագահը, նա ոչ մի կերպ չխանգարեց Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծմանը»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր