ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Պինդուոդուո»-ից առաքումն ուղիղ Հայաստան արդեն իրականություն է Globbing-ի շնորհիվ
18:54, 28.06.2024 | mamul.am
1690 | 0

Globbing ընկերության և «Պինդուոդուո»-ի համագործակցությունն արդեն իրականություն է. այսուհետ չինական ամենահայտնի օնլայն խանութից կիրականացվի ուղիղ առաքում դեպի Հայաստան։

Ամենամատչելի չինական մարքեթփլեյսերից մեկը՝ «Պինդուոդուո»-ն, առաջարկում է ապրանքի մինչև 7 անգամ ավելի մատչելի գին նմանատաիպ այլ օնլայն խանութների համեմատ։ Ապրանքների բազմազանությունն ու հսկայական տեսականին էլ միայն նպաստում են, որ դրա պահանջարկն օր օրի միայն ավելանա Հայստանում, ինչն արդեն փաստ է:

Խոսելով «Պինդուոդուո»-ի հետ բացառիկ համագործակցության մասին՝ ոլորտի առաջատար «Գլոբբինգ» ընկերության հիմնադիր և տնօրեն Դավիթ Հարությունյանը նշեց, որ հավելվածում գրանցումն այժմ կատարվում է չափազանց հեշտ և այլևս անհրաժեշտություն չկա արտասահմանյան հեռախոսահամարի փնտրտուքների մեջ ընկնել, հայկական հեռախոսահամար լրացնելու հանրավորություն ևս կա. ««Գլոբբինգ»-ի և «Պինդուոդուո»-ի համագործակցության շնորհիվ «Պինդուոդուո»-ն արդեն հասանելի է Հայաստանում շատ ավելի արագ և հարմարավետ։ Այլևս պետք չէ դժվարությամբ մտնել և չինարենով գրանցվել, արտասահմանյան հեռախոսահամար փնտրել և այլն։ Այս բոլոր գործընթացներն այլևս չկան, ամեն բան հեշտացված է։ Արդեն կարելի է գրանցվել հայկական հեռախոսհամարով, առաջարկվող դաշտերը լրացնել ռուսերենով կամ անգլերենով, և «Պինդուոդուո»-ն անմիջապես «Գլոբբինգ»-ի միջոցով ծանրոցը կուղարկի Հայաստան»։

Գլոբբինգի 150-ից ավելի ռոբոտացված ինովացիոն սրահների ու լոքերների ամենամեծ ցանցի միջոցով «Պինդուոդուո»-ից արված գնումներն արագ և հեշտացված ճանապարհով կհասնեն Հայաստան: Ի դեպ, լոքերներ տեղադրված են Հայաստանի բոլոր մարզերում։

««Գլոբբինգ»-ի էությունն այն է, որ հաճախորդը չունենա սահմաններ։ Կարողանա գնումներ կատարել որտեղից ուզում է և ինչ ուզում է: Եվ քանի որ այս պահին «Պինդուոդուո»-ն ամենամատչելի կայքն է, մենք հիմնովին փոփոխություններ անելուց հետո այն հարմարեցրել ենք հայ հաճախորդին»,- շեշտում է ընկերության հիմանդիրը։

«Գլոբբինգ»-ը, լինելով ոլորտի առաջատարը, չի սահմանափակվում իր հաջողություններով: Ընկերությունում շարունակվելու են նորարարություններն ու փոփոխությունները՝ հաճախորդի համար լավագույն պայմաններն իրականություն դարձնելու համար։

«Պինդուոդուո»-ից առաքումն ուղիղ Հայաստան արդեն իրականություն է Globbing-ի շնորհիվ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր