Մեղրիի բնակիչներն, ովքեր եկել էին Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հաստատեցին լրագրողի դիտարկումը, որ ոստիկանությունը նկարահանում է բոլոր մասնակիցների դեմքերը, անգամ նրանցն, ովքեր պատուհաններից են ողջունում: «Դա է պատճառը, որ շատերը վախենում են գալ Սրբազանի հետ հանդիպման»,- ասացին նրանք: Հարցին` իսկ ինչից են վախենում, ոստիկաններն ի՞նչ պիտի անեն, պատասխանեցին` Երևանում ի՞նչ արեցին: Մեղրեցիները նաև հավաստիացրեցին, որ իրականում Բագրատ Սրբազանին աջակցողների, նրան հավատացողների թիվը շատ-շատ է` չնայած հանդիպման եկածների սակավ քանակին: |